Հասարակական

Հայաստանը ցամաքային սահմանով կրկին մարդասիրական բեռ է ուղարկել Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցամաքային սահմանով կրկին մարդասիրական բեռ է ուղարկել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր բեռ է ուղարկել Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը»,- գրել է Հունանյանը։

Հայաստանը ցամաքային սահմանով ևս մեկ հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 11-ին:

Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում