Հասարակական

Այս տեսանյութը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

1 րոպեի ընթերցում

Այս տեսանյութը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որտեղ Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» անպարկեշտորեն են արտահայտվում հայերի հասցեին:

«Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:

Սա 2022 թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է տեսանյութին կից՝ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդտեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում