Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Նա կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում