Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում