Սիրիա գործուղված  հայ փրկարարները վերադառնում են հայրենիք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա գործուղված Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

«Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք»,- ասված է հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։

Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա:

Հայերեն English Русский Türkçe