Հայաստանը հումանիտար բեռով նոր ինքնաթիռ է ուղարկել Սիրիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հումանիտար նոր օգնություն է հասցրել Սիրիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ SANA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում:
Գործակալության «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել:



Հայաստանն ավելի վաղ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ, ինչպես նաև սնունդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով հումանիտար օգնություն: