Հասարակական

Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. Հնդկաստանի դեսպանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. Հնդկաստանի դեսպանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:

Ն.Գ. Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում