Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար հայկական կողմը Լաչինի միջանցքի առումով նախապայման չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի հետ կապված վիճակը Հայաստանի համար նախապայման չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար, ռուսական կողմն այժմ նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն դեռ պարզ չէ՝ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի՞, թե՞ ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Մոսկվայից հայտարարել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին: Խանդանյանն ասաց՝ Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի, թե ոչ, կախված է տվյալ պահի իրավիճակից: Այնուամենայնիվ, որևէ միջնորդի նախաձեռնած հանդիպումներին մասնակցելու որևէ խնդիր չկա: Ուստի ԱԳ նախարարությունը պատշաճ պահին կներկայացնի, երբ հանդիպումը մոտ լինի:

Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի փակ լինելու ֆոնին հանդիպում հնարավո՞ր է՝ Խանդանյանն ասաց. «Հայկական կողմը նման նախապայման չունի»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը սևով սպիտակի վրա գրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այն է՝ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն ՌԴ խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն՝ ապահովի ադրբեջանական կողմը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար