Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը ելույթ կունենա World Government Summit-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը ելույթ կունենա World Government Summit-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ից 15-ը Դուբայում կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին և ելույթ կունենա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում, որը նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Դուբայում փետրվարի 13-ից 15-ը մասնակցում եմ խոշորագույն World Government Summit-ին։ Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։

Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր»,- նշել է Վահան Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում