Տնտեսություն

Վահան Քերոբյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը կհատի 1 միլիարդ դոլարի շեմը

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը կհատի 1 միլիարդ դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու տարում Հայաստանը Իրանի հետ առևտրային հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ի՞նչ ներուժ է տեսնում։

«2020 թվականին մեր առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, 2021 թվականին՝ 500 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին՝ 700 միլիոն դոլարից ավել։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում Իրանի հետ փոխադարձ առևտրում կհատենք 1 միլիարդի սահմանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում