Հայաստանի ու Իրանի հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում. դեսպան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու Հայաստանը համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը և հավաքական ջանքերը կայուն տարածաշրջան ունենալու համար:

«Արմենպրես»-ի հաղորմամաբ՝ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովին, որը նվիրված էր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

«Երկու երկրների տեսակետների ընդհանրությունը և հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում: Երկու երկրների ղեկավարների միակարծությունն ու քաղաքական խորհրդակցությունները հասել են աննախադեպ մակարդակի: Երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հանդիպել են իրենց գործընկերներին և կողմերի միջև հետագա մտքերի փոխանակումը շարունակվել է տարբեր ուղղություններով: Այս գործընթացի շարունակականությունը միանշանակ անհրաժեշտություն է»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ 2015 թվականի Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը պատճառ դարձավ, որպեսզի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները զգալիորեն աճեն: Դեսպանի համոզմամբ՝ նոր համաձայնագիրը ճանապարհ կհարթի առևտրային հարաբերությունները ամրապնդելու համար:

Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների լայն գործակցությունը ենթակառուցվածքային հարցերում:

«Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը, ինչին, իհարկե, հետևեցին ՀՀ-ի կառավարության զգալի ջանքերը այլընտրանքային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ, ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են հարմար և անվտանգ ճանապարհներ: Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը էապես կփոխվի: Վստահ ենք, որ Իրանի և Հայաստանի միջև բարձրորակ տրանսպորտային ուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով: Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի դեմ, այլև այլ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների համար»,- ասաց դեսպանը:

Եզրափակելով՝ դեսպանը նշեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նոր դուռ է բացել հայ-իրանական հարաբերությունների համար, և 31 տարի առաջ պաշտոնապես երկու երկրների միջև հաստատվել են քաղաքական հարաբերություններ: Նրա խոսքով՝ չնայած վերջին երեք տասնամյակների ընթացքում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առաջ եկած վայրիվերումներին՝՝ երկու երկրների ղեկավարությունը բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները:

Դեսպանն ընդգծեց, որ պատրաստ է ցուցաբերել ցանկացած տեսակի աջակցություն երկու երկրների մշակութային, մտավոր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար:

Հայերեն English Русский

Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Մեծ Սարիարում հիմնվել է շուրջ 100 հեկտար նոր անտառ

GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը

Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի լինի նոր ձևավորվելիք խորհրդարանում

Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, ԵՄ-ն պատրաստ է այդ տեսլականը իրականություն դարձնել. Եվրահանձնաժողովի նախագահ

Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն