Հասարակական

Մեր արած բացահայտումներից գիտենք, որ տարբեր օղակներում կոռուպցիոն դրսևորումներ կան. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մեր արած բացահայտումներից գիտենք, որ տարբեր օղակներում կոռուպցիոն դրսևորումներ կան. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնիք չի համարում այն, որ Հայաստանի պետական մարմինների տարբեր օղակներում կան կոռուպցիոն դրսևորումներ։

«Որ տարբեր օղակներում մենք կոռուպցիա ունենք, մենք ուրիշ տեղից չգիտենք, մենք գիտենք մեր արած բացահայտումներից ամենատարբեր օղակներում։ Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ Սննդի անվտանգության տեսչությունում, մաքսային ծառայությունում, Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններում մեկում, կառավարությունում և այլն, և այսպես շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, իրենք էլ բացահայտեն կոռուպցիոն հանցագործությունները, այլ իրենց խնդիրն է կանխարգելել կոռուպցիան։

«Դրա համար Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում