Հասարակական

Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

329268401_550174056886464_6648027821735811733_n.jpg (107 KB)

Փետրվարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Հայաստանը հումանիտար աջակցություն է ուղարկում Սիրիա: 30 տոննա կազմող մարդասիրական բեռը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ: Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում