Հասարակական

Հայաստանի փրկարարական ջոկատին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում․ Փայլան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փրկարարական ջոկատին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում․ Փայլան

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատին ու օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։

«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդէն իսկ վայրէջք է կատարում երկիր։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում աղետալի երկրաշարժից տուժած երկրներ՝ Թուրքիա և Սիրիա։ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թակիփ Էրդողանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում