ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Բարիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
Գրառման մեջ նշվում է, որ վարժարանի տնօրինությունը որոշել է փակել հաստատությունը, մինչև որ համապատասխան մարմինները կստուգեն և կգնահատեն կառույցի կայուն մնալու հավանականությունն ու անհրաժեշտ վերանորոգում կկատարեն: