ՆԳՆ-ն պարզաբանել է ՀՀ-ում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիների համար թվային լուծումների կիրառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչ թվային լուծումներ են կիրառվում Հայաստանում աշխատող՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցող «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» համաժողովի լիագումար նիստին այսօր ներկայացրեց «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը և դրան ինտեգրված հայաստանյան գործիքները: Այդ համատեքստում վարչապետը խոսեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am հարթակի մասին, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի, ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից՝ աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։

Ըստ ՀՀ ՆԳՆ-ի՝ միևնույն ժամանակ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով նրանք կարող են գրանցվել 2022-ի հունվարի 1-ից գործարկված workpermit.am հարթակում և սեղմ ժամկետում ստանալ համապատասխան տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով։ Օտարերկրացին միայն քարտը ստանալու համար է այցելում գրասենյակ (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ):

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել