Հասարակական

Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը

1 րոպեի ընթերցում

Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում