Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է  ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնարկել է շրջայցերը ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շրջայցերի մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով, ընդգծելով, որ դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։

image.jpg (179 KB)

Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին,

սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

image (1).jpg (218 KB)

«Այցերի ընթացքում նաև անմիջական զրույցներ կունենամ զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։

image (3).jpg (209 KB)

Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։

2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի»,- գրել է պաշտպանության նախարարը:

Փետրվարի 1-ին Սուրեն Պապիկյանը նմանօրինակ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։

image (4).jpg (189 KB)

Այցելել է նաեւ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: Այնուհետև տեղի է ունեցել զինծառայողների հետ անկեղծ զրույց, որի ընթացքում հետաքրքրվել է ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:

Նախարարը նծել է, որ պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Այցի ավարտին համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում