Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում ավելի քան 13 %-ով աճել է

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում ավելի քան 13 %-ով աճել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում աճել է ավելի քան 13%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում աճել է ավելի քան 13 %-ով՝ հասնելով գրեթե 74 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ ամփոփելով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունության ապահովման բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստի արդյունքները։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրները ճշգրտել են մաքսային-սակագնային կարգավորումը՝ բիզնեսին աջակցելու համար։ Ռեշետնիկովի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համակարգաստեղծ ձեռնարկությունները մինչև այս տարվա վերջը կկարողանան ներկրման մաքսատուրքերի վճարման հետաձգում կամ տարաժամկետում ձևակերպել։

«20-ից ավելի փոփոխություններ են կատարվել Միության ակտերում, որպեսզի նոր և գործող նորմերը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծեն բիզնեսի համար: Համաձայնեցվել են ազգային արժույթներով հաշվարկների զարգացման մոտեցումները, ստեղծվել Է հիմք եվրասիական «հնգյակի» երկրների ընկերությունների միջև անվտանգ հաշվարկների համար,- ընդգծել է Ռեշետնիկովը։- Այս բոլոր որոշումներն ազդել են Միության տնտեսության զարգացման դինամիկայի վրա»։

Նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից նախարարը նշել է ԵԱՏՄ ներքին շուկայի միասնության պահպանման մի շարք առանցքային որոշումները. դրանք են թե՛ առավել զգայուն ապրանքների առևտրի ինդիկատիվ հաշվեկշիռների հաստատումը, թե՛ խնդրահարույց իրավիճակների օպերատիվ կարգավորումը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում: Առանձին նշվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման որոշումը, որը համակարգված աջակցություն կցուցաբերի «հնգյակի» երկրների արտահանման ներուժի իրականացմանը։

Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 5%-ով։ Միությունում պահպանվել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը։

«Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ երկրներում 5,3 %-ով աճել է արտաքին ներդրումների և ԵԱՏՄ-ի երկրների ներսում ներդրումների ծավալը: Բիզնեսը շարունակել է կարևոր ինտեգրացիոն նախագծերի իրականացումը», - հայտնել է Ռեշետնիկովը։

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա մարտին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում