Ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ամիս վարչական կիրառման մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 15-ին և նպատակ ունի վերացնել շուկայի սահմանափակումները և ստեղծել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն տարածք։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՄ Արևելյան գործընկերության կայքում զետեղված հաղորդագրությունից:

Մասնավորապես, համաձայնագիրը նշանակում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան. նույն սկզբունքը կգործի հայկական ավիաընկերությունների համար։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:

Համաձայնագրով Հայաստանը հետագայում կհամապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոններին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական ասպեկտները:

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարտավորություններին համահունչ՝ 2023 թ.-ին ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն կսկսի։

Ավելին, ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության հետ 2022 թ.-ի մարտին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիր՝ տրամադրելու տեխնիկական աջակցություն, որպեսզի հետագայում էլ Հայաստանին աջակցություն տրամադրվի ավիացիոն անվտանգության վերահսկողության իր կարողությունների բարձրացման հարցում:

Հայերեն العربية English Русский Türkçe

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր