Տնտեսություն

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

1 րոպեի ընթերցում

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

«Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսում ենք ունենալ ժամանակակից անցակետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում