Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ:

«Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ հայտարարել է Հռոմի պապը:

Որպես ավանդույթ՝ քահանայապետն Անջելուս Դոմինի կիրակնօրյա աղոթքից հետո հանդես է գալիս միջազգային մտահոգիչ հիմնախնդիրների առնչությամբ, ինչը հեռարձակվում է ռադիո և հեռուստատեսությամբ ու լայնորեն լուսաբանվում սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է հունվարի 29-ի կեսօրին՝ Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև.

Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի Հարավարևմտյան համալսարանը հյուրընկալում է 550 միջազգային ուսանողի 17 երկրներից․ BTA

Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ

Սկսվել է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողությունը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի

Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին