Հասարակական

Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը, էպիկենտրոնում երկրաշարժը գրանցվել է 5.9 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը իրանական Ուրմիայից 113 կմ հյուսիս արևմուտք է։

Երևանի ժամանակով 22։14 գրանցված ցնցումներին արձագանքել են սոցցանցերի օգտատերեր Երևանի տարբեր վարչական շրջաններից, Արարատի, Վայոց ձորի և այլ մարզերից։

ՀՀ ԱԻՆ-ը ևս տարածել է հաղորդագրություն, որի համաձայն` հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում` 5 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում` 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում` 2-3 բալ, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում` 2 բալ, Արցախում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում