Հասարակական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 23-ին, ժամը 06.30-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Դավիթ Պ.-ն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Նա հունվարի 3-ից ՌԴ Լիպեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում