Հասարակական

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

1 րոպեի ընթերցում

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գայանե վանքում, հունվարի 22-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում