Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հիշատակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հիշատակը։
«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: