Ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռ կատարում է սադրիչ գործողությունները՝ արգելափակելով Լաչինի միջանցքը և խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե դեկտեմբերին սկզբին հայկական կողմի՝ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի առաջարկներին մինչև այս պահն ի՞նչ արձագանքներ կան:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հայկական կողմը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Բայց միևնույն ժամանակ հայկական կողմն իր խմբագրական առաջարկները՝ կից հիմնավորումներով ներկայացրել է ադրբեջանական կողմին և այժմ սպասում է արձագանքի:

«Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի: Դա մինչև այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից՝ գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները և Լաչինի միջանցքում, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն Ադրբեջանի կողմից»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք ճի՞շտ են մամուլում տարածված տեղեկությունները, որ ԵՄ-ի կողմից ՀՀ է ուղարկվելու նոր երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ Միրզոյանը նախ հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: «Այդ առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում: Մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ, մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,-ասաց ԱԳ նախարարը:

Հայերեն العربية Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ