ԱՄՆ-ում ՀՀ-ի գործարարների ներկայացվածությունն ընդլայնելու համար պետական աջակցություն է ակնկալվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնն անցկացվել է հագեցած գրաֆիկով ու գոհացուցիչ արդյունքներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, ամփոփելով արդյունքները, նշեց, որ ամենատարբեր ոլորտներ ներկայացնող 50 ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել հաստատել գործարար կապեր, ծանոթանալ ԱՄՆ-ի շուկայի հնարավորություններին:

«Հայաստանից ԱՄՆ մեկնած հայկական ընկերությունների ներկայացուցիչները տեղում կարողացան ծանոթանալ շուկային, գնային առաջարկների հնարավորություններին, գործարար կապեր հաստատեցին, առաջարկներ ստացան, հատկապես, մեր գործընկեր ամերիկյան «Լիվա Էլիտ բիզնես գրուպ»-ի կողմից: Այն է, ապրանքներն արտահանել ԱՄՆ»,-ասաց Մարիամ Մանուկյանը:

Հայկական ապրանքների ցուցահանդեսը բավականին հագեցած էր այցելուներով: Մարիամ Մանուկյանը նկատեց, որ հայկական ապրանքները շատ արագ սպառվել էին հենց առաջին իսկ օրերին: Հատկապես սննդային արտադրանքը, գինիները մեծ պահանջարկ են ունեցել: Հայաստանից ներկայացված էին տեքստիլ, պահածոյի արտադրության, սննդի վերամշակման, թանկարժեք մետաղների, ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Հայկական ընկերություններն այժմ առաջարկները քննարկելու, ուսումնասիրելու փուլում են: Ոմանք մտադիր են կրկնակի այց կատարել ԱՄՆ՝ շեշտը դնելով առավել անհատական հանդիպումների վրա:

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահության անդամ Գևորգ Աղաբալյանի խոսքով՝ նման միջոցառումները լավ հարթակ են հայկական ընկերությունների համար նոր շուկա մուտք գործելու տեսանկյունից: Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը ԱՄՆ-ում հայկական ապրանքների նման ցուցահանդես արդեն 2-րդ անգամ է անցկացնում: Ամեն անգամ մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է: Գևորգ Աղաբալյանը նկատեց, որ ԱՄՆ-ի շուկայում երկարաժամկետ ներկայացված լինելը որոշակի դժվարություններ է պահանջում: Հիմնական խնդիրը սերտիֆիկացման թղթաբանության հետ է կապված: Տեխնիկական պահանջները բավական բարդ են:

«Մենք հիմա մտածում ենք այս ծրագրին զուգահեռ ստեղծել հարթակ, որպեսզի աջակցենք արտադրողներին, որ կարողանան այդ լիցենզավորման գործընթացը անցնեն: Ցանկալի է, որ պետական աջակցություն ևս լինի: Այսինքն՝ ստեղծվի նախաձեռնող խումբ, որը կօգնի ԱՄՆ-ում ստեղծել հարթակ, որ հայկական կազմակերպությունները կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել, տեղում երկարաժամկետ նպատակով բանակցությունների հնարավորություններ ունենան մատակարար կազմակերպությունների հետ: Այսինքն՝ ձևավորվի տարածք, որտե ներկայացված կլինեն հայկական ապրանքները և այդ տարածքը, հարթակը կառավարողը զբաղվի նաև լիցենզավորման, ներմուծման, իրավաբանական հարցերով»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:

Հայերեն English Русский

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ռուսաստանում իր դեսպանատան հյուրընկալությունների տան մոտ տեղի ունեցած միջադեպը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը

Մարտուն Գրիգորյանի որդու կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը

Տոկաևը հրահանգել է արագացնել մինչև 16 տարեկանների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրինագծի վրա աշխատանքները

Ազգային ժողովը քննարկում է երեք նախարարությունների անվանափոխության հարցը

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը