Հասարակական

«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է 350 միլիոն դոլարի ներդրում իրականացնել

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է 350 միլիոն դոլարի ներդրում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները առաջարկել են մոտակա 5 տարիների ներդրումային ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրման մասին է»,- նշեց նա:

Նախարարի տեղեկալի խոսքով՝ հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում, պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն: «Դրանից հետո, կարծում եմ, կառավարությունը կտեղեկացնի ընթացքի մասին»,- եզրափակեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում