Հասարակական

Կառավարությունը  մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը  մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ կհատկացնի 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 1100 քաղաքացիներից 506-ի կեցությունը և սնունդը ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Կառավարության հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում