ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի խնդրի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հունվարի 12-ի նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետը նախ ընդգծեց, որ Ադրբեջանից կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է արդեն 32 օր: Խափանվել է նաև ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ: ԼՂ-ին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել: Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում: Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում:

«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու, ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի: Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ մյուս կողմից էլ պետք է նաև որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: «Այս հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ինչ է սա նշանակում. առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»:

Նա հավելեց՝ հետո Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: «Եվ ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել