Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հունվարի 1-ից անցել է աշխատանքի

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հունվարի 1-ից անցել է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է դարձել Ղազախստանի 66-ամյա ներկայացուցիչ Իմանգալի Թասմագամբետովը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նա այդ պաշտոնում նշանակվել է ՀԱՊԿ առաջնորդների կողմից 2022 թվականի նոյեմբերին Երևանում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Իմանգալի Թասմագամբետովը փոխարինել է Բելառուսի ներկայացուցիչ, գեներալ Ստանիսլավ Զասին, ով Իմանգալի Թասմագամբետովին հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում