Դատավորի, դատավորի օգնականի և փաստաբանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, իր հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ՝ դատավորը նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով:

«Վերոնշյալ հանցանքները կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը), դատավորի օգնականի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 46-482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելը), փաստաբանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք. դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական վարույթից վերոնշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Նշվում է, որ հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին