Հասարակական

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմասնակցի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վախճանված Հռոմի պատվավոր պապ երջանկահիշատակ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում