Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փիլոսյանը:

«Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ 2008 թվականին դատական իշխանություն ընդունած դատավոր Արթուր Սմբատյանին՝ խղճի մաքրություն ու արդարամտություն սովորեցնելու ու փոխանցելու համար:

Շնորհակալ եմ փաստաբանական համայնքին՝ տևական ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ աշխատակազմիս՝ անմնացորդ նվիրումով ծանր բեռս թեթևացնելու համար:

Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, ինձ ընտանիքիս ու երեխաներիս վերադարձնելու համար:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին՝ իրենց քվեարկության համար:

Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,- գրել է նա:

Բարձրագույն դատական խորհրդի՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ տեսանյութում:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել