ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero,կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: