Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 37 դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 37 դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1023 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը 46-ն է: Ներկայում բուժում է ստանում 232 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 242 հազար 901 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 976 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 435 հազար 162, մահացել է 8 հազար 716 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում