Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը նախընտրելի չի համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը նախընտրելի չի համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:

«Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում