Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քենանին:

Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քենանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ