Հասարակական

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի 

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում