Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 15-ին ժամը 01:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 15-ի ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: