Հասարակական

Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար. ցեղասպանագետներ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար. ցեղասպանագետներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ցեղասպանագետները և մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է վերջիններիս տարածած հաղորդագրությունում:

«Մենք՝ ներքոստորագրյալ միջազգային ցեղասպանագիտության գիտնականներն ու մանկավարժները, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակմամբ և Արցախի հայ բնակչությանը գազամատակարարման դադարեցմամբ։ Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մտահոգությունները բարձրացվում են Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային գլոբալ ֆորումին մեր մասնակցության համատեքստում, որի ընթացքում մենք իմացանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի այս ակտերի մասին»,- նշվում է հայտարարությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում