Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը:

«Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում:

«Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան:

Հայերեն العربية English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան