Հասարակական

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

1 րոպեի ընթերցում

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում