Հասարակական

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը:

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ուխորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում