Հասարակական

Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը մեկնել է Ջերմուկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ջերմուկի համայնքապետարանը:

Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ՝ դեսպանը ծանոթացել է քաղաքին, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին:

Համայնքապետարանից նաև հայտնում են, որ Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում