Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1098369.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: