Իտալիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել իտալացի լրագրողին 44-օրյա պատերազմի իրական փաստերը ներկայացնող ֆիլմի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը Հռոմում կազմակերպված միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել իտալաարաբական «Ասադաքահ» կենտրոնին՝ հայանպաստ գործունեություն ծավալելու համար։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, դեսպան Համբարձումյանը մասնավորապես բարձր է գնահատել միջոցառմանը ներկա իտալացի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի գործունեությունը։ Վերջինս 44-օրյա պատերազմից հետո այցելել էր Հայաստան ու Արցախ և փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել՝ պատմելով Արցախում հայկական պատմական ու մշակութային ժառանգության մասին, ներկայացրել պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի վայրագություններն ու դրանց հետևանքները։

«Նրա կատարած աշխատանքն անչափ կարևոր է։ Ես գիտեմ, որ Ստեֆանիան Միլանից է, սակայն նա գրեթե երբեք չի լինում Միլանում։ Փոխարենը նրան կարելի է տեսնել թեժ կետերում, ինչպիսիք են Արցախը, Աֆղանստանը, որտեղ վտանգված են մարդկային կյանքեր։ Նա ինքը մարտիկ է, իսկ այսօր պրոֆեսիոնալ լրագրությունը նրա նմանների կարիքը շատ ունի»,- նշել է Իտալիայում ՀՀ դեսպանը։

Նա մասնավորապես խոսել է իտալացի լրագրողի ցուցաբերած քաջության մասին, ով իր կատարած աշխատանքով փորձեց կոտրել միջազգային հանրության անտարբերությունը.«44 օր շարունակ Լեռնային Ղարաբաղը կրակի տակ էր, կրակի տակ էին հայտնվել բնակելի տները, դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կանայք ու երեխաները, իսկ աշխարհը լուռ էր։ Ստեֆանիա Բատիստինին այն քչերից էր, ով չլռեց։ Նա իտալական հանրությանը, Իտալիայում և նրա սահմաններից դուրս, RAI 1-ով պատմեց այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, մի փոքրիկ երկրում, որն արդեն 30 տարի պայքարում է հանուն ազատության, հանուն ժողովրդավարության և հանուն կյանքի իրավունքի»:

Ստեֆանիա Բատտիստինին շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել, որ իր համար պատիվ էր Հայաստանում կատարել այդ աշխատանքը:«Մասնավորապես կցանկանամ շնորհակալութուն հայտնել, քանի որ դուք ինձ առիթընձեռեցիք այդ աշխատանքը կատարելու մեծ ազատուտությամբ, ինչը միշտ չի պատահում, որովհետև, հարձակման ենթարկված երկիրը հաճախ ինքն իր մէջ է պարփակվում»,-ասաց նա՝ շեշտելով «ազատ լրագրության» կարևորությունը՝ կրկին շնորհակալութուն հայտնելով իրեն վերապահված այդ մեծարանքի համար։

Հայերեն English Español Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա