Հասարակական

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունից:

Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը և նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար:

Միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները և զարգացման միտումները, վերջինիս դերակատարությունը զինված ուժերում և ժամանակակից պատերազմավարման գործում:

«Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված միջոցառման արդյունքները, նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում