Հասարակական

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը

2 րոպեի ընթերցում

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության եթերով նոյեմբերի 24-ին ժամը 17։00-ին կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ հեռուստամարաթոնը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00: Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տևողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:

Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և «Ֆեյսբուք»-ի էջում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն:

Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում